Ով դու գեղեցիկ ինչո՞ւ մոտեցար,
Սրտիս գաղտնիքը ինչո՞ւ իմացար.
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Իսկ դու, անիրավ, դավաճանեցիր:
Ա՜խ, եթե տեսնեմ օրերից մի օր.
Դու ման ես գալիս տխուր ու մոլոր,
Ընկեր կդառնամ ես քո վշտերին,
Մենակ չեմ թողնի իմ կարոտ յարին:
Ընկեր կդառնամ ես քո վշտերին,
Մենակ չեմ թողնի իմ կարոտ յարին:
Этот текст прочитали 1312 раз.